44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերեվարված անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին:
Հարազատների հետ կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել:
Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է ընձեռվել նաև հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ: Հայաստանում Կարմիր խաչի միջազգային
կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերի» հետ զրույցում նշել է, որ հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն է տրվել անձանց, որոնց գերության փաստն Ադրբեջանը հաստատել է, և որոնց Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից պարբերաբար այցելում են: