Ալիևների նկարը «Սոսու պուրակ»-ում չէ. հերքում

‹‹Զանգեզուր›› կենսոլորտային համալիր›› ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը գրում է.

«Սոսու պուրակ» ՊԱ-ի առաջին սահմանասյունն է, որը տեղադրվել է մինչ պատերազմը, ըստ սահմանային կոորդինատների տեղակայվել էր ՀՀ եւ ԱՀ սահմանին։  Նման սահմանասյուններ տեղադրվել են նաեւ արգելավայրի ողջ սահմանային երկայնքով, հստակ կոորդինատներով։

Ողջ «Սոսու պուրակ» պետական արգելավայրն այժմ գտնվում է ՀՀ տարածքում, «Զանգեզուր» Կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո եւ ինչպես նախկինում, այժմ էլ՝ 64,2 հա է։ Ապատեղեկատվություն տարածող հայտնի նկարը «Սոսու պուրակ» արգելավայրի տարածք չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, այժմ Ադրբեջանի տարածքում գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է, որը չի գտնվում ՀՀ տարածքում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.