Թուրքերը ցույց են կազմակերպել Ստամբուլում՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով

Ցուցարարների ոչ մեծ խումբ է հավաքվել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության մոտ, որպեսզի իր բողոքն արտահայտի Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանությունը նախագահ Բայդենի կողմից ճանաչելու դեմ։

Մի քանի տասնյակ ցուցարարներ պաստառներ են բռնել եւ կարգախոսներ վանկարկել․ «Ցեղասպանությունը սուտ է, դա ամերիկյան ծրագիր է»: Նրանք նաեւ պահանջել են արգելել ամերիկացի զինվորականների մուտքը Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազա՝ բղավելով. «Ամերիկացի զինվորնե՛ր, դուրս կորեք Թուրքիայից»:

Բայդենի հայտարարությունից հետո ԱՄՆ հյուպատոսությունները եւ դեսպանատունը մինչեւ չորեքշաբթի փակ են սովորական այցելությունների համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.