«Մենք առաջարկել եւ նորից առաջարկում առանց նախապայմանների հաստատենք նորմալ հարաբերություններ երկու երկրների միջեւ»․ Քոչարյանի 2004-ի նամակը՝ Էրդողանին

2004 թվականի այս օրը՝ ապրիլի 25-ին ՀՀ այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխան նամակ էր հղել Թուրքիայի վարչապետ Էրդողանին։

Նամակի մասին հայ հասարակությունը, սակայն, իմացել է Wiki-Leaks-ի՝ գաղտնի փաստաթղթերով հրապարակումներից։

Civic.am-ը ներկայացրել է նամակի բովանդակությունը.

«Անցյալը լուծելու ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն խուսափում է ներկայի ու ապագայի խնդիրների լուծումից», — գրել էր Քոչարյանը՝ ընդգծելով, որ «օգտակար երկխոսությունում» ընդգրկվելու համար հարկավոր է ստեղծել պատշաճ եւ նպաստավոր քաղաքական միջավայր:

«Կառավարությունների պատասխանատվությունն է զարգացնելու երկկողմ հարաբերությունները, եւ մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը լիազորելու պատմաբաններին: Ահա թե ինչու ենք մենք առաջարկել եւ նորից առաջարկում առանց նախապայմանների հաստատենք նորմալ հարաբերություններ երկու երկրների միջեւ», — նշել է Ռոբերտ Քոչարյանը:

«Այս համատեքստում միջկառավարական հանձնաժողովը կարող է քննարկել ցանկացած եւ բոլոր չլուծված խնդիրները մեր երկու պետությունների միջեւ՝ նպատակ ունենալով լուծել դրանք եւ փոխըմբռնման հասնել»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.