Սյունիքի նախկին մարզպետ, ԶՊՄԿ բաժնետեր Վահե Հակոբյանը երեկ բոքսի ռինգում մենամարտելոը մարտահրավեր էր նետել ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։
Նրանք արդեն մի քանի օր է՝ հեռակա բանավիճում էին Սյունիքի մարզի ձերբակալությունների թեմայի շուրջ:
Հակոբյանը նշված ժամին միայնակ ներկայացել է նշված վայր, իր հետ բերել մեդալ ու բառարան: Ներսում որտեղ նրան էր սպասում ուղեկցողներով շրջապատված նախկին մարզպետը։
Հրաչյա Հակոբյանը նշել է՝ ուրախ է, որ Վահե հակոբյանը վերջապես կարողացել է գտնել իրեն կյանքում, քանի որ քաղաքականությունը վերջինիս տեղը չէ:
«Մտիր ռինգն ու էլ դուրս չգաս, դու քաղաքականության մեջ տեղ չունես: Ես չեմ եկել ռինգ մտնելու և բոքսի օրենքներով կռվելու, առավել ևս, որ ես բոքսի օրենքները չգիտեմ: Ես ձեզ հրավիրում եմ ցանկացած ձևաչափով՝ հեռուստատեսային կամ այլ, բանավիճել, երկխոսել, կամ ինչպես դուք եք ասում՝ մենախոսել»,-ասել է Հրաչյա Հակոբյանը:
Վահե Հակոբյանն էլ նշեց, որ կարծում է, Հրաչյա Հակոբյանն ունեցել է իր կյանքի ամենավատ գիշերը ու ինքը կարող էր անել այնպես, որ վերջինս ծնկաչոք դուրս գար ռինգից:
Լրագրողների այն դիտարկմանը, որ գուցե ավելի պատշաճ ու քաղաքակիրթ տարբերակ կլիներ՝ ընդունե՞լ Հրաչյա Հակոբյանի կողմից արված՝ բանավիճելու հրավերը, Վահե Հակոբյանը պատասխանեց.
«Ես չեմ ուզում վիրավորել իմ ինտելեկտը, քանի որ ես իր մտավոր ընդունակությունների վրա խիստ կասկածում եմ: Կմտածեմ, իհարկե: Ռիսկը չհերիքեց նրան, որ մտներ ռինգ ու ծնկաչոք դուրս գար այնպես, ինչպես որ նշել էր՝ պետք է սյունեցիներին ծնկաչոք տանեին:
Տեսանյութը՝ Civic.am-ի.