Մեր գերեվարված հայրենակիցները անպայմանորեն վերադառնալու են․ չկասկածեք՝ ՀՀ-ում ապագա կա

«Մեր գերեվարված հայրենակիցները անպայմանորեն վերադառնալու են ու մենք պիտի ուժ ու կորով ունենանք նրանց վերադարձը ապահովելու համար»։ Այս մասին հրաժարականի իր ուղերձում նշեց Նիկոլ Փաշինյանը։

 

Փաշինյանը համբերություն ու տոկունություն մաղթեց գերեվարված բոլոր հայրենակիցներին ու նրանց հարազատներին և շեշտեց․ չկասկածեք՝ Հայաստանում ու Արցախում ապագա կա։

«Կա ապագա ու այդ ապագայի կերտումը սկսվում է այսօր։ Խոնարհվելով մեր բոլոր նահատակների առաջ՝ բոլորիս շնորհավորում եմ քաղաքացու օրվա առիթով։ Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը, և կեցցենք մենք ու մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում, ազատ ու երջանիկ Արցախում»,- հավելոց Նիկոլ Փաշինյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.