Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես այսօր հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից։ Սահմանադրության ձևակերպումները ենթադրում են նաև, որ Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակված համարելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանում վարչապետի ընտրության քվեարկություն տեղի ունենա։ Այս ընթացակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու։ Խորհրդարանական մյուս խմբակցությունները, պատգամավորները թեկնածու չեն առաջադրի»,— նշեց Նիկոլ Փաշինյանը;

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.