Հրաչյա Վաչիկի Հակոբյանը հայ քաղաքական գործիչ, դերասան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է։
1997 թվականին ավարտել է Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 միջնակարգ դպրոցը։ 1998-2000 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում։
1998-2000 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։
2001-2005 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում։
2003-2007 թվականներին աշխատել է Երևանի խամաճիկների պետական թատրոնում, 2008-2010 թվականներին՝ Երևանի Կամերային թատրոնում։ 2002-2009 թվականներին եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի տպագրության պատասխանատուն։ 2005 թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ 2000-2008 թթ. եղել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի տպագրության պատասխանատու, 2003-2008 թթ.՝ Երևանի խամաճիկների պետական թատրոնի, 2009-2010 թթ.՝ Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան։ 2009-2013 թթ.՝ «Մեր Տպարանը» ՍՊԸ փոխտնօրեն։ 2013-2015 թթ.՝ «Armtimes.com» կայքի ադմինիստրատոր։
Նկարահանվել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում։ 2018-2019 թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 3 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք)։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Ելք» խմբակցության անդամ։
2018 թվականի մայիսի 16-ին ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված ճանաչվելուց հետո Հրաչյա Հակոբյանը մանդատ է ստացել ՀՀ 6-րդ գումարման Ազգային Ժողովում։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։