«Բաց նամակ և խնդրանք Մեծարգո Հռոմի Պապին...». Արսեն Սարգսյան

Լրագրող-իրավաբան, անկուսակցական Արսեն Սարգսյանը նոր գրառում է կատարել.

Բաց նամակ և խնդրանք Մեծարգո Հռոմի Պապին

Մեծապատիվ Հռոմի Պապ,կարևորագույն խնդրանքով Ձեզ է դիմում Հայաստանի քաղաքացի Արսեն Սարգսյանը:Ինչպես Դուք քաջատեղյակ եք,2020թվականի սեպտեմբերի 27-ին,Ադրբեջանն իր մեծ եղբայր Թուրքիայի և վարձկանների հետ հարձակվեց Արցախի վրա,գնդակոծեց ու քարուքանդ արեց Ս. Ղազանչեցոց եկեղեցին, հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզները...44-օրյա անհավասար պատերազմում հայ ժողովուրդը հազարավոր անմեղ զոհեր ունեցավ:Հայն այն առաջին հին ազգերից է, որը 301 թ-ին պետականորեն ընդունեց քրիստոնեությունը: Սակայն քրիստոնյա աշխարհի աչքերի առաջ, արդեն որերորդ անգամ իր հողում մորթվում է մի անմեղ ժողովուրդ...

Ինչու՞...

Պատերազմի ժամանակ մենք կորցրեցինք մեր եղբայրներին, քույրերին, ոմանք մինչ այսօր անհայտ կորած են, ոմանք՝ խոշտանգված, ոմանք էլ՝ գերի...

Արցախում,ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկում պատմական մշակութային կոթողները, հնադարյան եկեղեցիները...

Հայաստանը մենակ է՝ բյուրավոր քրիստոնյա ազգերի մեջ։Ադրբեջանն առանց խղճի խայթի, քրիստոնյա աշխարհի աչքերի առաջ ստորացնում է մեր գերեվարված հայրենակիցներին,այն էլ 21-րդ դարում, քաղաքակիրթ աշխարհի առաջ...Վկան՝ նաև վերջերս Բաքվում՝ ամբարտավան և ցինիկ Ալիևի կողմից բացված և քաղաքակիրթ աշխարհին ներկայացվող վայրենաբարո ազգի պատկեր՝«ռազմական ավարների պուրակն» է՝ իր ողջ քստմնելիությամբ և վայրագությամբ...

Ինչու՞ է լռում աշխարհն այդ անօրենությունների առաջ:Արցախյան պատերազմից արդեն 6 ամիս է անցել, սակայն Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի Եռակոմ Հայտարարության 8-րդ կետի պահանջը...

Մեծարգո Հռոմի Պապ,ես, որպես քրիստոնյա ՀԱՅ, խնդրում եմ Ձեզ, աջակցեք Հայաստանին,որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտականությունները և ետ վերադարձնի ռազմագերեվարված մեր եղբայրներին և քույրերին:Արցախում գտնվող բոլոր քրիստոնեական եկեղեցիները,որոնք անցել են Ադրբեջանի տիրապետության տակ,պահպանվեն ու անձեռնմխելի լինեն նրանց կողմից:

Մեծարգո Հռոմի Պապ, անսացե՜ք, խնդրում եմ, մի ողջ քրիստոնյա ժողովրդի արդար պահանջը:Որպես Աստծուն հավատացող ու մեծ հավատ ունեցող մարդ, համոզված եմ, Մեծարգո հարգելի Հռոմի Պապ,որ Դուք կարձագանքեք իմ բաց նամակ-խնդրանքին, կպահանջեք, որ Ալիևը կատարի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջն՝ ամբողջովին և անհապաղ:

 

 Open letter և Request to the Pope

Holy Father, Armenian citizen Arsen Sargsyan addresses you with a strong request: as you are well aware, on September 27, 2020, Azerbaijan, together with its big brother Turkey and mercenaries, attacked Artsakh, shot and destroyed St. Ghazanchetsots Church, hospitals, schools, kindergartens ...

Thousands of Armenians became innocent victims of the 44-day unequal war. The Armenians were one of the first ancient nations to adopt Christianity in 301. But in front of the eyes of the Christian world, how many times innocent people can be slaughtered on their land ?!

Why?

During the war we lost our brothers and sisters, some are still missing, some were tortured, some were taken as prisoners ...

In Artsakh, Azeris vandalize historical and cultural monuments, ancient churches ...

Armenia is alone among the many Christian nations. Azerbaijan, without a twinge of conscience, humiliates Armenian captives in front of the eyes of the Christian world, especially in the 21st century, and the civilized world is watching... The recent opening of the “Military Trophies of War” by Aliev in Baku with all its cruelty is one more proof to the image of Azeris as a savage nation...

Why is the world silent in the face of these iniquities? Six months have passed since the Artsakh war, but Azerbaijan does not fulfill the requirement of the 8th point of the November 9 Three-Sided Declaration ...

Dear Pope, I, as a Christian Armenian, ask you to support Armenia so that Azerbaijan fulfills its responsibilities to return our prisoners of war to their brothers and sisters. All Christian churches in Artsakh, which came under the control of Azerbaijan, should be preserved and protected from them.

Holy Father, please heed the demand of an entire Christian nation. As a person who believes in God and has great faith, I am sure, Holy Pope, that you will respond to my open letter-request and demand that Aliev complies completely and immediately with the requirement of point 8 of the November 9 Three-Sided Declaration.

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.