Ստեփանակերտի ուղղությամբ կրակոց է հնչել՝ վնասելով տներից մեկի տանիքը

Ստեփանակերտի Հայկավան թաղամասի տներից մեկի վրա կրակոցն արձանագրվել է ապրիլի 20-ին: Այստեղից Շուշին հեռու չէ:

Այդ պահին Խաչատուր Մունչյանը երեխաների հետ տանն էր: Նոր էին դպրոցից եկել: Բարեբախտաբար, տուժողներ չեն եղել:

 

Հակառակորդի կողմից բնակավայրերի ուղղությամբ կրակելը խստորեն դատապարտել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը և նշել, որ սադրիչ ու ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի վախի և անպաշտպանության մթնոլորտ ձևավորել Արցախի քաղաքացիների շրջանում՝ տորպեդահարելով ՌԴ խաղաղապահ առաքելությունը:

Պաշտպանության բանակն էլ կոչ է արել զերծ մնալ սադրիչ գործողություններից և հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.