Սյունեցին չի մերժում Նիկոլ Փաշինյանին․ սյունեցին չի կարող կանանց եւ երեխաների ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ տալ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադառցավ վարչապետի երեկվա այցին Սյունիք եւ սյունեցիների առձագանքին։

«Սյունեցին չի մերժում, ժողովուրդը պատշգամբներից ասում էր, որ ամոթ է։

Սյունեցին չի կարող այդ ձեւով մերժել, սյունեցին չի կարող խուլիգանություն անել, սյունեցին չի կարող կանանց եւ երեխաների ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ տալ, չի կարող սյունեցին խուլիգան լինել», — ասել է պատգամավորը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.