«Թողեք հարցերը լուծենք…». Սյունիքում վարչապետը թույլ չի տվել ուժայիններին կտրուկ քայլերի գնալ

Երեկ առավոտից մոտ 40 տղամարդիկ հայհոյանքներով խոչընդոտում էին Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզի Ագարակ քաղաք՝ վարչապետի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով ու «Նիկոլ դավաճան» գոռալով։

 

Սակայն միջադեպի ժամանակ որևէ մեկը չձերբակալվեց։ Եվ սա այն դեպքում, երբ անգամ բախումներ հրահրվեցին, իսկ մասնակիցներից մեկը բարձրացավ վարչապետին ուղեկցող անվտանգության ծառայության ավտոմեքենայի վրա։

ArmLur.am-ի տեղեկություններով` ուժայինները Նիկոլ Փաշինյանին առաջարկել են ուժ կիրառելով, օպերատիվ լուծել բոլորի հարցերը, ասել են՝ «Պարոն վարչապետ, թողեք սրանց հարցերը տեղում լուծենք»։

Սակայն Փաշինյանը կանխել է ուժայինների կտրուկ գործողությունները՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում իրավիճակը էլ ավելի սրել։ Նիկոլ Փաշինյանը բորբոքված ոստիկաններին հանգստացրել է և հավաստիացրել է, որ օրենքի սահմաններում բոլորը կստանան իրենց արժանի պատիժը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.