«Սյունիքի մարզում տեղի ունեցած «ինքնաբուխ» ցույցի մասնակիցներից Արմեն Ծովակ Մինասյանն է, ով հանրությանը հայտնի է որպես Ռոբերտ Քոչարյանի ակտիվ աջակից»,- իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով Մինասյանի նկարը՝ գրել է քաղաքագետ Մովսես Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այսօր համացանցում շատերը գրառումներ էին անում, որ Սյունիքում Փաշինյանի դեմ սադրանքների հեղինակները Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն էին, իսկ նրանց համախմբում էր Քաջարանի քաղաքապետը: Վերջինս լրագրողների հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունները