Այսօր «Վիվալդի հոլ» հանդիսությունների սրահում տեղի ունեցավ երգիչ, այժմ արդեն քաղաքական գործիչ Մհեր Արմենիայի «Ազգի ձայնը» կուսակցության համագումարը:
Թեև երգիչ-քաղաքական գործիչը նախապես հայտարարում էր, որ կուսակցության համագումարի օրը անակնկալներ են սպասվում, և միջոցառմանը ներկա են լինելու հանրությանը հայտնի դեմքեր, սակայն կուսակցության համագումարին ոչ միայն նման դեմքեր ներկա չէին, այլ ընդարձակ սրահում տեղադրված աթոռների մեծ մասը դատակ էր:
Միջոցառմանը ներկա էր մոտավորապես 15 հոգի: