Ոչ միայն մաս չեմ կազմում «Սասնա Ծռեր» կուսակցության, այլև մերժում եմ նրանց․ Արմեն Բիլյան

«Ես հինգ տարի բանտում եմ եղել, ՀՀ-ում տեղի են ունեցել տարբեր գործընթացներ ու խոսքս հասանելի չի եղել հանրությանը, դրա համար թղթին եմ հանձնել ասելիքը»,- այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արմեն Բիլյանը։

Նա հայտարարեց, որ ոչ մի կապ չունի «Սասնա ծռեր» կուսակցության կամ «Ազգային ժողովրդավարական բևեռ» նախաձեռնության հետ։ «Ես 2016թ. գործողության գնացել եմ ամբողջական համոզումով և մինչև այս պահը հավատարիմ եմ մնում իմ այդ համոզմունքներին: Բայց սխալ է 2018թ. ստեղծված «Սասնա ծռեր» կուսակցությունը նույնականացնել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման հետ… Ես ոչ միայն մաս չեմ կազմում «Սասնա Ծռեր» կուսակցության, այլև մերժում եմ նրանց»,- նշեց Բիլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.