Ընթանում են Բերձորի Հակարի գետի վրա կամրջի վերակառուցման աշխատանքները

Ընթանում են Բերձոր քաղաքի Հակարի գետի վրա կամրջի վերակառուցման աշխատանքները։ Իրականացվել է ասֆալտբետոնե և հարթեցնող շերտի քանդում և վնասված հեծանների փոխարինում։

 

Ներկա դրությամբ փոխարինվել են վնասված ծածկի հեծանը, և իրականացվում են երկաթբետոնե հարթեցման աշխատանքները։

Հետագայում կփոխարինվեն բազրիքները և կիրականացվեն ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.