Սուրեն Պապիկյանը՝ Ջերմուկում սպասվող ներդրումների մասին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել Ջերմուկ քաղաքում սպասվող ներդրումների վերաբերյալ:

— Շահումյան փողոցի բարեկարգում
— Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգում
— Ջրվեժի ճեմուղու բարեկարգում

— Ըմպելասրահի, ճեմուղիների և շուկայի բարեկարգում
— Եղնիկի դիտահրապարակի կառուցում
— Մաշտոցի փողոցի հիմնանորոգում

Աշխատանքները կիրականացվեն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակներում՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, Հայաստանի Կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսական միջոցներով։

Ծրագիրը համակարգում է Էկոնոմիկայի նախարարությունը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.