Դոնեցկում և Լուգանսկում հայտարարել են Ուկրաինայի կողմից գնդակոծությունների մասին

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիան հայտնել է, որ ապրիլի 19-ին ինքնահռչակ հանրապետության տարածքի վրա 120 միլիմետր տրամաչափով 27 ական է արձակվել։ Հարվածի տակ են հայտնվել Դոնեցկի ու Գորլովկայի ծայրամասերը։

Լուգանսկի ժողովրդական միլիցիան հաղորդել է, որ անվտանգության ուժերը զինադադարը խախտել են օրվա մեջ միայն մեկ անգամ: Նրանք նռնականետից կրակել են Մոլոդյոժնոյե գյուղի ուղղությամբ: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Դոնբասում պատերազմը սկսվել է 2014 թվականին: Այդ ժամանակից ի վեր մահացել է շուրջ 14 հազար մարդ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.