Ռուսաստանում ստեղծել են անօդաչուների համար աշխարհում առաջին «օդային ականապատման» համակարգը

Ռուսաստանը ստեղծել է անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար աշխարհում առաջին «օդային ականապատման» համակարգը: Այդ մասին «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում պատմել է ZALA Aero ընկերությունների խմբի գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Զախարովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նոր համակարգի հիմք է հանդիսանում նրա արձակած Ланцет զինամթերքը, որը մինչև թիրախի հայտնաբերերելը որոշ ժամանակ՝ մինչև թիարխի հայտնաբերումը կախված է մնում օդում, ապա ոչնչացնում է թշնամու ռազմական անօդաչու թռչող  սարքերը, որոնք, ըստ Զախարովի, ունեն ժամում շուրջ 150 կիլոմետր արագություն զարգացնելու հնարավորություն: «Մենք, մեր 300 կիլոմետր ժամ արագությամբ թռչող սարքով կարող ենք շատ հանգիստ դա ոչնչացնել», – ասել է սարքի նախագծողը:

Ланцет համալիրի հեռահարությունը մինչև 40 կմ է:

Նշվում է նաև, որ հենց Ланцет անօդաչու թռչող սարքերն էին, որոնք Սիրիայում օգտագործում էին Ռուսաստանի հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները ՝ զինյալների հատկապես կարևոր հրամանատարներին ոչնչացնելու համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.