Հունաստան Աթենք
Բաց Նամակ
Հայաստան համահայկական հիմնադրամի նախագահ Հ. Արշամյանին
ՀՀ և Հունաստանի քաղաքացի Աղավնի Մկրտչյանից
Հարգելի Արշամյան
Սեպտեմբերի 27 ից, Հունաստանում բնակվող Հայ ժողովուրդը ՀՀ Վարչապետ Ն. Փաշինյանի կոչին արձագանքեց և Հունաստանի ամբողջ տարածքում սկսվեցին դրամահավաքներ Հայաստան համահայկանան հիմնադրամին և Պատերազմող Հայոց բանակին աջակցելու նպատակով։28.09.20 ին Հունաստանում ՀՀ Դեսպանության պաշտոնական կայքում,դեսպանության աշխատակիցների Ֆբ էջերում տեղադրվեցին Հունաստանի Պիրեոս բանկի հաշվեհամարը։ Պաշտոնական անձանց կողմից վստահեցված շատ հայեր, ժողովրդին հորդորեցին արագ ,ապահով և միասնական երևալու համար Հունաստանի բոլոր քաղաքներում դրամահավաքներ կազմակերպվել և գումարները Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցել Պիրեոս բանկի միջոցով։Դրամահավաքի կազմակերպիչները հավաքված գումարները, փոխանցում էին Պիրեոս հունական բանկ , ժողովրդին ուղիղ եթերով հենց բանկից հավաստիացնում ,որ գումարները արագ ապահով փոխանցվեց Հայաստան Համահայկական հիմնադրամի հաշվեհամարին,Պատերազմի առաջին գծում մարտնչող Հայոց բանակին աջակցություն...
Նոյեմբերի 4 ին Աթենքում ,ՀՀ Դեսպանության կողմից հոկտեմբերի 27-ից փիառ դարձած ՀՀ քաղաքացուհի Նազելի Սահակյանը իր Ֆբ էջում գրառում կատարեց որտեղ Մեղադրելով ՀՀ Վարչապետին ,տատիկների թոշակներից հավաքված և Հայոց բանակին ուղարկված գումարները պարգևավճար բաժանելու մեջ պահանջում էր սառեցնել հավաքված գումարները... Պատերազմող Հայրենիքում հայկական բանակի համար հավաքվող գումարների սառեցման պահանջը անպատասխան չմնաց իմ և Հունաստանում բնակվող շատ Հայերի կողմից։Սկսվեցին որոնողական աշխատանքներ,սառեցվեցին ժողովրդից հավաքված գումարները Պիրեոս բանկում, թե փոխանցվեց ժողովրդի նվիրատվությունը Հայաստան համահայկական հիմնադրամին ?
Ամիսներ շարունակ Հունաստանում այս թեման մեծ աղմուկ է բարձրաձրել։Ֆբ էջերով հանրությունը փորձում է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանը։Այսօր Հունաստանում սկսվել է մի պայքար,որը նվիրել ենք 44 օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին։
Հարգելի պարոն
Արշամյան մի քանի օր առաջ Ֆբ ուղիղ եթերով հանդես եկավ մեր հայրենակից Սալոնիկաբնակ Սարգիս Մնացականյանը,ով ակտիվ մասնակիցն էր Սալոնիկահայության դրամահավաքների, ուղիղ եթերով նա Հունահայությանը տեղեկացրեց մի փաստաթղթի պատմություն ,որը վերաբերվում էր
հոկտեմբերի 13 ին ,Պիրեոս բանկից Հայաստան համահայկական հիմնադրանին փոխանցված առաջին նվիրատվության մասին։
50.000 եվրո։ Այս հայտարարությունը , էլ ավելի զայրացրեց շատերին։Քանի որ հոկտեմբերի 13 ին պատերազմի թեժ օրերին,
Հունաստանի մասնաճյուղի հիմնադրամի նախագահ Վաչե Տեր Կարապետյանի Ֆբ էջում տեղադրել էր մեկ այլ գրառում,որ Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցվել է, ժողովրդից հավաքված նվիրատվությունը ,որը 200.000 եվրո էր...
Հարգելի Արշամյան
Հունաստանում բնակվող հայ և հույն ժողովուրդը ,ով 44 օր դրամահավաքներ կազմակերպեց, Պատերազմի առաջին գծում մարտնչող Հայրենիքի պաշտպանների համար , նվիրաբերություններ կատարեց Հայաստան համահայկական հիմնադրամին։ Այսօր Հունահայ համայնքը լուրջ խնդրի առջև է կանգնած, քանի որ հոկտեմբերի 13 ին դրությամբ տեղեկացված էինք ,որ այլ գումար էր նվիրաբերել Հայաստան համահայկական հիմնադրամին , այսօր տեղեկացանք այլ գումարի մասին։Իրար հակասող գումարների հայտարարությունները լուրջ խնդիր է նաև հույն ժողովրդի շրջանում և մենք իրավասու ենք պահանջել մեզ հուզող հարցի գրավոր պատասխանը։
1. Հոկտեմբերի 13 ին Հունաստանի Պիրեոս բանկից ,որքան գումար է նվիրատվություն փոխանցվել Հայաստան համահայկական հիմնադրամին։
Հարգանքներով ,,44 օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին նվիրված ,, շարժման հայամետ հայեր։
Հունաստան Աթենք 17.04.21
Մանրամասները NEWAlternativ News-ի Տեսանյութում