Փաշինյանի արտահայտություններից ոչ մեկը բովանդակային մեկնաբանության արժանի չէ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ։
ԱԳՆ-ում նշել են, որ ապրիլի 14-ին ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է ուշադրություն հրավիրել հերթական զառանցանքային զեղումների վրա:
«Փաշինյանի արտահայտություններից ոչ մեկը բովանդակային մեկնաբանության արժանի չէ։ Կուզենայի պարզապես բացատրել վարչապետ Փաշինյանին, ով ծանր պարտությունից հետևություններ չի արել, պոեզիայի լեզվով, որին ինքն է դիմել։ Ինչպես ասում էր Հուսեյն Ջավիդը:
«Իսկ ով անարժան կլինի,
Մեր հայրենիքից մի մաս խլել ուզենալ,
Իմացեք’ չեք սպասի երկար,
Որ նա կընկնի նրա առաջ», – ասվում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Բանաստեղծության ռուսերեն տարբերկաը՝ ստորև.
«А будет кто недостойный,
От Родины нашей урвать возжелав,
Знай: недолго ждать,
Чтоб ниц он пал пред ней»