ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև թունել բուք է, տեսանելիությունը՝ 10մ: Ապարանի, Սպիտակի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արարատի, Աբովյանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Արթիկ - Ալագյազ, Գորիս – Սիսիան ավտոճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է: Բքի և մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաներին
ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով
նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com