Ստամբուլից Թունիս ուղևորվել պատրաստվող Tunisair ավիաընկերության ինքնաթիռում ծեծկռտուք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 2 ուղևորների միջև տեղի ունեցած ընդհարման պատճառով չվերթը 5 ժամով հետաձգվել է:
Ինչպես աղբյուրը հայտնում է, միջադեպը, որը տեղի է ունեցել TU216 չվերթին պատրաստվող ինքնաթիռում, տեսագրվել է: Ուղևորների միջև վիճաբանությունը տեղի է ունեցել Ստամբուլի օդանավակայանում կանգնած ժամանակ:
Ավիաընկերությունից հայտնել են, որ տեղի ունեցած միադեպի հետևանքով ստիպված էին եղել հետաձգել թռիչքը: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են երկու կին ուղևորներ հարվածում միմյանց, այնուհետև նրանց ևս մի քանիսն են միացել: Կռվի մասնակիցները սկսել են քաշել մազերն ու հարվածել իրար: