Ամանորյա տոնական օրերը կկրճատվեն, ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31–ը, հունվարի 1–ն ու 6–ը

Կառավարության որոշմամբ՝ այսուհետ հունվարի 2-ից կսկսվեն աշխատանքային օրերը. Նոր տարվա հանգստյան օրերը կրճատվեցին 5-ով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի և ֆինանսների նախարարը նշեցին, որ նախագիծը վիճահարույց է։ Մեսրոպ Առաքելյանը միակն էր, ով դեմ քվեարկեց նախագծին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քննարկումներ սկսելու ժամանակ կա և նախագիծը միշտ էլ կարելի է հետ կանչել։

Որոշման նախագիծը ներկայացրած էկոնոմիկայի նախարարությունը բերել է հիմնավորումներ, ըստ որոնց՝ հանգստյան օրերի նման քանակն ազդում է տնտեսության վրա։ Ըստ նախարարության հաշվարկների՝ հինգ լրացուցիչ աշխատանքային օր հունվարին ունենալու դեպքում համախառն ներքին արտադրանքը կաճի 88,6 միլիարդ դրամով, առևտուրը՝ 47,5 միլիարդ դրամով, արդյունաբերությունը՝ 35,4 միլիարդ դրամով, ծառայությունները՝ 34 միլիարդ դրամով, գյուղատնտեսությունը 3,5 միլիարդ դրամով։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.