Բայդենը Պուտինին ասել է, որ ԱՄՆ-ն վճռական է գործելու

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենը եւ Վլադիմիր Պուտին այսօր անցկացված հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են տարածաշրջանային և գլոբալ մի շարք խնդիրներ, ինչպես նաեւ զենքերի վերահսկման ու ծագող անվտանգային հարցերի շուրջ ռազմավարական երկխոսություն սկսելու հարցում կողմերի մտադրությունը` հենվելով Նոր ՍՏԱՐՏ պայմանագրի երկարաձգման փաստի վրա: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:

 

«Նախագահ Բայդենը հստակեցրել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն է գործելու ի պաշտպանություն իր ազգային շահերի` ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, ինչպիսիք են կիբեր հարձակումները և ընտրություններում միջամտությունը: Նախագահ Բայդենն ընդգծել է ԱՄՆ-ի անսասան նվիրվածությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

 

Նախագահը բարձրաձայնել է բռնազավթված Ղրիմում եւ Ուկրաինայի սահմաններում ռուսական զինուժի կուտակումների մասին ԱՄՆ-ի մտահոգությունները և կոչ արել Ռուսաստանին մեղմել լարվածությունը: Նախագահ Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի շահերին համահունչ, Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններ հաստատելու իր նպատակը, և առաջարկել է առաջիկա ամիսներին գագաթաժողով անցկացնել երրորդ մի երկրի տարածքում`քննարկելու համարՄիացյալ Նահանգների և Ռուսաստանի առջև ծառացած հարցերի ամբողջական շրջանակը», -նշված է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.