Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի որդին՝ Օլեգ Էդելշտեյնը, դիմել է ոստիկանություն հայտարարությամբ, որ իրեն իբր ծեծի է ենթարկել Հյուսիսային Օսիայի նախկին ղեկավար Զելիմխան Բիտարովի որդին: Այս մասին հայտնում է Life-ը։
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 12-ին «Վնուկովո» օդանավակայանում:
Հրապարակվել է տեսանյութ, որում Զելիմխան Բիտարովին նման մարդը բղավում է. «Ի՞նչ էիր ուզում ասել: Արի այստեղ տականք»:
Life-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Բիտարովը մոտ հինգ անգամ հարվածել է Էդելշտեյնի գլխին: Ըստ նախնական տվյալների, վիճաբանության պատճառը եղել է այն, որ Ժիրինովսկիի որդին հետաքրքրվել է Վյաչեսլավ Բիտարովի ճակատագրով, ով վերջերս է հեռացել Հյուսիսային Օսիայի ղեկավարի պաշտոնից: Դրանից հետո քաշքշուկ է սկսվել: Էդելշտեյնը ոստիկանությանը հայտնել է, որ այժմ վախենում է իր կյանքի համար: