«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն այսօր քաղաքապետարանի դիմաց, վկայակոչելով «Տեղակատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածը, մի քանի հարցեր հնչեցրեց՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի կուսակից Հայկ Մարությանին։
«Այժմ պատասխանեք, ունե՞ք խղճի խայթ, Հայկ Մարության։ Գոնե հիմա գիտակցո՞ւմ եք, որ Թուրքիայի երազանքն իրականացրել եք անձամբ դուք՝ հայ ազգին պառակտելով սևերի ու սպիտակների։ Տեսնո՞ւմ եք ձեր մեղքի բաժինն Արցախի Հանրապետությունում իրագործած ցեղասպանության մեջ»,-մասնավորապես հարցրեց Սոնա Աղեկյանը։
Հարցերը հնչեցնելուց հետո նա տոպրակից հանեց ստվարաթղթե մարդուկներ ու պառկեցրեց քաղաքապետարանի շենքի դիմացի մայթին՝ մանրամասնելով, որ կանացի շորերով մարդուկը Հայկ Մարությանը, մյուսները՝ փոխքաղաքպետերը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ, վարչության աշխատակիցներ։
«Քանի որ Նիկոլ Փաշինյանի, Հայկ Մարությանի ձեռքերն արյունոտ են, ես սրանք ծածկելու եմ արյունով, մեր անմեղ զոհերի, մեր գերեվարվածների արյունով։ Հիշեք, բոլոր նրանք, որոնք պատերազմի օրերքին պարգևաևվճարներ են ստացել, գործողումների համար վճարվել են, բոլորն արյունոտ են։ Բոլոր նրանք, որոնք անտարբեր են, արյունոտ են»,-ասաց Աղեկյանը՝ ավելացնելով, որ արյունոտ ակցիան իրականացնելու է այն գերատեսչությունների շենքերի դիմաց, որոնք պարտավոր են հետ բերել գերեվարվածներին, մինչդեռ ստանալով աշխատավարձեր, թալանելով բյուջեն՝ անգործություն են ցուցաբերում։