Նորածնի առք ու վաճառքից մինչև մուրացկանության դրդում. թրաֆիքինգի դեպքերը Հայաստանում

Ամիսներ շարունակ սպառանալիք-նամակներ, որ Ֆեյսբուքում գրանցված «Ազիզ Մուրադով» կեղծ օգտատիրոջից ստացան պատերազմում սահմանը պահած ու անհետ կորած, գերեվարված տղաների մայրեր, քույրեր ու կանայք: Նրանցից շատերը հավատալով, որ կփրկեն իրենց հարազատին՝ արձագանքեցին Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկի աշխատակից ներկայացած անձին ու դարձան հերթական զոհը: Այնինչ Մուրադովի ներկայացած Հայաստանի քաղաքացին նրանց վաղուց փնտրել, գտել ու թիրախավորել էր՝ հարկադրելով ուղարկել մերկ լուսանկարներ ու տեսագրություններ:

Կեղծ օգտատերը բոլորին վստահեցրել է՝ տղաներն իր հսկողության տակ են և հեռախոսով խոսել կարող են միայն ի՛ր միջոցով:

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը պարզել է՝ քաղաքացին ոչ միայն 6 անձի է հետ է նամակագրություն ունեցել, այլև մեսինջերով 115 օգտատիրոջ ուղարկել է նամակներ ու նրանցից 41-ը արձագանքել է… սկսվել է նամակագրություն:

Սա անտիթրաֆիքինգային կայքի նորությունների բաժինն է, որտեղ վերջին ամիսներին գերակշռում են երեխաներին թրաֆիքինգի ենթարկելու դեպքեր: Վիճակագրոթյունը փաստում է՝ աշխարհում թրաֆիքինգի զոհերի 30 տոկոսը երեխաներն են: Հայաստանում այն սկսել է զարգանալ: Դեպքեր են գրանցվում, երբ ծնողները, իրենց անչափահաս երեխաներին ստիպողաբար մուրացկանության են դրդում: Դեպքերից է մեկն էլ Ռիտա Գալստյանի 11-ամսյա երեխային մուրացկանության դրդելն է: Մայրը աղջկան ստիպել է նստել ստորգետնյա անցումի աստիճաններին ու փող մուրալ:

Տիգրան Կիրակոսյան — ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, թրաֆիքինգի վերաբերյալ վարչության պետի տեղակալ- Միջնորդություն է ներկայացվել խնամակալության ու հոգաբարձության մարմնին, որպեսզի սահմանափակվի մոր ծնողական իրավուքն ու հետագայում արդեն քննարկվի ծնողական իրավունքից զրկելու հարցը:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ մարդկանց թրաֆիքինգը աշխարհում ամենաարագ տարածվող հանցագործություններից է: Իսկ Ինտերպոլի տվյալով՝ թմրանյութերի և զենքի առևտրից հետո, սպիտակ ստրկությունը ամենամեծ սև փողերն է բերում: Հայաստանում վերջին տարիներին գրանցվում են հատկապես աշխատանքային թրաֆիքինգի դեպքեր:

Արզումյան Հարությունյան- «Աուդիովիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ- Եթե շահագործվումա ու գումար չի ստանում, սահմանափակվածա տեղաշարժը, ինքը արդեն կարող է հասկանալ, որ թրաֆիքինգի զոհա:

Պարզվում է մուրացկանության պարտադրանքը ոչ միայն երեխաների, այլ նաև չափահասների վրա է կիրառվում: 46-ամյա տղամարդը հոգեկան հիվանդությամբ տառապող 47 տարեկան մի կնոջ ստիպել է իր համար մուրացկանություն անել, աշխատած գումարը ձեռքից խլել ու հափշտակել նաև նրա ամենամսյա 26.000 դրամ նպաստը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.