«Դարի խայտառակությունն ու ամենաթողությունը,...». Աննա Մուրադյան

Աննա Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Ուրեմն այսպես.
Սոց ցանցերում սկսվելա մի քննարկում ասեմ, չարախոսություն ասեմ` կապված Ծառուկյան ամենաճոխ հարսանիքի հյուրերի, երգիչների և այլնի մասին։
Բայց ժողովուրդ ինչ էժան ենք մենք, ինչ ստոր ու տգետ ենք մենք, ինձ ձեզանից չեմ առանձնացնում, որ չկարծեք վատաբանում եմ ձեզ։
Այն, որ բառիս բուն իմաստով դոդը մեզանից թալանած, կեղծ բարերար դարձած, հային սպանած ու սրբացած կեպար ստացած գող է, դրանում ողջ հայ ազգն է վստահ, բայց որ այս տեսակ թքած ունի սգի մեջ գտնվող հայ ազգի վրա, սա բոլոր սահմաններից դուրս է։ Շատերը կասեն, որ մենք սիրում ենք սգալ, չենք սիրում ապրել, բայց ես կասեմ հետևյալը` մենք պարտք ենք այդ զոհերին, կորածներին, գերեվարվածներին, մենք ապրում ու նման ճոխություն ենք թույլ տալիս նրանց շնորհիվ։ Մեր վերքերը դեռ թարմ են։ Բայց այս ամենից ահավորը մեկ ժամ տևած ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ։ Նույնիսկ համայնքներ կային, որ վախեցած սպասում էին տագնապի ազդանշանին, կարծելով, թշնամու անօդաչու թռչող սարքերն են թափանցել Հայաստան։
Ո՞վ է թույլ տվել այդ կերպ արհամարել մեր ցավը, ի՞նչպես կարելի է այդ աստիճան նվաստացնել և թքած ունենալ մեզ վրա։ Իսկապես աշխարհը մոտենում է իր անտրամաբանական ավարտին, իսկապես անտերություն և ամենաթողություն է տիրում, ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար։ Իհարկե՛ ոչ ոգ....
Մի քիչ կքննարկենք երևույթը, Ծառուկյանը տեսանելի մի《լավ》բան կանի, շատ ընդիմադիր ուժեր չեն նկատի այս հարսանիքը ու ժամանակը կբթացնի մեր հիշողությունը, ամեն բան կանցնի կգնա։
Ահա թե ինչպիսի ազգ ենք մենք։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.