Ծառուկյանի որդու հարսանիքի ավարտին մոտ 1 ժամ տևողությամբ հրավառություն է եղել

Ինչպես հայտնի է, Ծառուկյանի որդու և Բյուզանդ Ավետիսյանի (Ուֆայի Բյուզանդ) դստեր հարսանիքն է։ Զույգն արդեն պսակադրվել է, այժմ նրանք շարունակում են արարողությունը մեծ խնջույքով։

Միջոցառման երաժշտական մասն ապահովում են ոչ միայն հայկական, այլև ռուսական շոու բիզնեսի հայտնի դեմքերը։

Երեկոյին արդեն ելույթ են ունեցել Ավրաամ Ռուսոն, Ստաս Միխայելովը, Սոսո Պավլիաշվիլին, Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը, Արկադի Դումիկյանը, սպասվում է նաև A’Studio-ի ելույթը։

Ներկայացնում ենք բացառիկ տեսանյութ հարսանիքի շքեղ հրավառությունից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.