Ավրաամ Ռուսսոն երգում է Ծառուկյանի որդու հարսանիքին

Այսօր Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքն է։ Աշխարհի բոլոր անկյուններից հյուրեր են ժամանել Երեւան, նաեւ՝ մեծ թվով հայ բիզնեսմեններ։

Ծառուկյանը պատրաստվում է թագավորական հարսանիք անել ավագ որդու համար։ Ժամանել են նաեւ շոուբիզնեսի աստղեր, հատկապես՝ Ռուսաստանից։

Մեզ ասացին, որ ռուս երգիչներից ժամանել են Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, «Ա ստուդիո» խումբը, որոնք բավականին թանկ հաճույք են համարվում անգամ Ռուսաստանում։ Տոնակատարությունները սկսվել են նախօրեից։

Հիշեցնենք,որ հարսանիքը ծրագրված էր անցած հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա պատերազմը խանգարեցին, եւ այն անորոշ ժամանակով հետաձգվեց։ Նվեր Ծառուկյանն ընդամենը 21 տարեկան է։ Հարսնացուն Արփի Ավետիսյանն է»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.