Լոս Անջելեսի քաղաքապետը տեսաուղերձով դիմել է Բայդենին որպեսզի ճանաչի Հայոց Ցեղասպանությունը

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին տեսաուղերձով կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ճանաչել Հայոց ցեղաս պանությունը , ասելով , որ կոչ է անում միանալ նաև «Այո, դա ցեղասպանություն էր» ստորագրահավաքին .

«Ժամանակն է եկել ասելու ճշմարտությունը , ժամանակն է եկել հիշելու այս պատմական nղ բերգnւթյnւնը, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի։ Պատմական այդ nղ բերգnւթյшն ժամանակ uպш-նվել են 1․5 մլն հայեր, և ես կոչ եմ անում միանալ «Այո, դա ցեղաս պանություն էր» ստորագրահավաքին: Մենք բոլորս , նախագահ Բայդենից սկսած ,ժամանակն է, որ, ամբողջ աշխարհում միաձայն հայտարարենք ՝ ճանաչում ենք Հայոց ցեղաս պանությունը:»,- իր տեսաուղերձում ասում է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին։

 

Հիշեցնենք , որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը նախաձեռնել է երկկուսակցական ստորագրահավաք, որով ԱՄՆ նախագահ Բայդենին կոչ է արվում ապրիլի 24-ի ուղերձում ճանաչել Հայոց ցեղաս պանությունը։

Ստորագրահավաքը նախաձեռնել են հայտնի կոնգրեսականներ և մեր ժողովրդի մեծ բարեկամներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Ջեքի Սփեյերը։Հատկանշական է, որ նախորդ ամիս նույն պшհшնջnվ երկկուսակցական ստորագրավաք է նախաձեռնվել նաև ԱՄՆ Սենատում, առանցքային՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզի նախաձեռնությամբ, որին միացել էին թվով 38 սենատորներ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.