Մգեր Արմենիան ընտրություններին մասնակցելու համար փեսա Միշիկին առաջարկել է դաշինք կազմել

Ինչպես ավելի վաղ հայտնել էր հենց ինքը՝ Մգեր Արմենիան, վերջինս պատրաստվում է քաղաքական թիմ ձևավորել և զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:  Ավելին՝ Մգեր Արմենիան համոզված է, որ չափազանց մեծ շանսեր ունի արտահերթ ընտրություններում հաղթելու:

Ըստ մեզ հասած տեղեկությունների Մգեր Արմենիան օրեր առաջ առաջարկել է փեսա Միշիկին՝ Միքայել Մինասյանին, ում կյանքի ամենամեծ ձեռքբերումը Սերժի փեսա դառնալն է,  դաշինք կազմել և միասին գնալ ընտրությունների։

Սակայն Միքայել Մինասյանը մերժել է Մգերին՝ պատճառաբանելով, որ եթե որոշի մասնակցել ընտրություններին, ապա միայն իր դեմքով՝ որպես առաջին համար, ինչն անընդունելի է Մգեր Արմենիայի համար, քանզի վերջինիս կարծիքով ինքը եծ հավակնություններ ունի վարչապետի պաշտոնին հասնելու համար:

Մի խոսքով փեսա Միշիկին ու Մգեր Արմենիային չի հաջողվել իրար մեջ կիսել վարչապետի աթոռը, և արդյունքում դաշինքը չի ստացվել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.