2020թ-ի Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Նարեկ Սերոբյանն այսօր կդառնար 20 տարեկան։ Նրա հարազատներն ու մտերիմները այցելել են Եռաբլուր և ծաղիկներ խոնարհել հերոսի շիրիմին։
24News-ի հետ զրույցում Նարեկի քույրը՝ Աննա Սահակյանը, պատմել է նրա մանկության երազանքների մասին։
«Նարեկը 2-րդ դասարանում, երբ իմացավ, որ Մասիս սարը մնացել է թուրքին, ասաց կտոր-կտոր կտրտելու է սարն ու բերելու է Հայաստան, որ հավաքի։ Դեռ շատ փոքրուց իր մեջ հայրենասիրությունը կար»,-ասել է Աննան։
Մանրամասները՝ տեսանյութում