Ադրբեջանական զորքերը Սոթքի ոսկու հանքավայրի տարածքից երեկ տեղաշարժվել են և հետ գնացել

Ադրբեջանական զորքերը Սոթքի ոսկու հանքավայրի տարածքից երեկ տեղաշարժվել են և հետ գնացել: Այդ մասին մեզ hetq.am-ին պատմել են Սոթքի հանքավայրի աշխատակիցները:

Համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը նույնպես ասել է, որ լսել է այդ մասին, սակայն պաշտոնապես մեկնաբանել այդ լուրը չի կարող, քանի որ չի հասցրել համապատասխան մարմիններից ճշտել:

 

Ըստ աղբյուրի, «Գեոպրոմայնինգ»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը հաստատել է, որ նման տեղաշարժ երեկ իսկապես տեղի ունեցել է:

Նաև նշել է, որ դա էական իրադարձություն չէ, քանի որ իրականացվել է երկկողմանի պայմանավորվածությունը. երկու կողմի զորքերը պետք է հետ քաշվեին, որպեսզի նրանց մեջտեղում ստեղծվեր բուֆերային գոտի:

Հայկական կողմը դա անմիջապես էր իրականացրել, իսկ ադրբեջանական կողմը հապաղել էր, և միայն երեկ բոլոր սահմանակետերից 30-50 մետր ադրբեջանական կողմը ևս հետ է տեղաշարժվել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.