Ինչպես է մեքենան՝ մխրճվել բազմության մեջ. կան վիրավորներ

Բելառուսական Գլուսկ քաղաքում Audi-ի վարորդը վրաերթի է ենթարկել սրճարանի այցելուներին, որից հետո փորձել է փախչել, 5 մարդ է տուժել։

Ինչպես հայտնում է երկրի ոստիկանութունը, իրավապահների տեղեկություններով, երկուշաբթի՝ գիշերը, վարորդը վիճել է սրճարանի մի քանի հաճախորդների հետ, ինչն էլ նախնական վարկածով, վրաերթի պատճառ է դարձել:

«Սրճարանի փակվելուց առաջ այցելուները դուրս են եկել փողոց, երկուսը նստել են Audi և քշել մյուսների վրա, ովքեր գտնվում էին մուտքի մոտ: Տուժածներից մեկը հոսպիտալացվել է»,- նշում է նույն աղբյուրը: Վրաերթից հետո վարորդը փորձել է փախչել, նրան կանգնեցրել են քաղաքի մերձակայքում: Չարագործը, պարզվել է, նախկինում դատված է, 34 տարեկան, Բոբրույսկի բնակիչ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.