Վատ Լուր... Արտակարգ Իրավիճակ. բուք է սկսվել...

Առատ տեղումները Գյումրիում սկսվել էին գիշերվանից, գրեթե ամբողջ օրը շարունակվեցին ձյան տեսքով տեղումները, իսկ այժմ  քամու արագությունը  մեծացել է, ինչի հետևանքով  սկսվել է բուք:

Մոտ 10-15 սմ ձյան ծածկույթ կա արդեն: Գյումրիի քաղաքապետարանը որոշել էր  սպասել տեղումները դադարելուն, որից հետո միայն աշխատեցնել համապատասխան տեխնիկան:  Միայն աղ ու ավազ էին շաղ տալիս քաղաքի կենտրոնական որոշ փողոցներին:  

Տրանսպորտային միջոցները  բավական զգույշ էին վարում, քանի որ ձյան շերտի տակ

մերկասառույց էր գոյացել, մի քանի օր առաջ տեղացած ձյան  հալոցքների հետևանքով:

Այս պահին  քամի ուժգնությունը մեծանում է Գյումրիում:

Շիրակի մարզի ճանապարհները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչները հավատացրեցին, որ փակ ճանապարհներ չկան: Բայց տեսանելիությունը ցածր է, որոշ

հատվածներում, թեև աշխատում է տեխնիկան, բայց հատկապես Գյումրի-Բավրա ճանապարհի Ցողամարգ գյուղի մոտ քամին նորից փակվում է ճանապարհը: 

Խորհուրդ են տալիս, դուրս գալ ձմեռային անվադողերով, հնարավորինս ուշադիր հետևել երթևեկությանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Վատ Լուր... Արտակարգ Իրավիճակ. բուք է սկսվել...


Նյութի աղբյուր՝ henaran.am