Ոստիկաններն կառավարության շենքի տարածքից հեռացրել են նաև Վազգեն Մանուկյանի կնոջը

«ՎԵՏՕ» հասարակական–քաղաքական շարժման մի խումբ կանայք ապրիլի 7-ին բողոքի ակցիա են հրավիրել Շառլ Ազնավուրի հրապարակում, ապա շարժվել Կառավարության շենքի մոտ` պահանջելով կառավարության հրաժարականը: Կառավարության շենքի մոտ ոստիկանական պատնեշ է կազմվել: Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել մի քանի ցուցարարի, որոնք փորձում էին մուտք գործել Կառավարության շենք:

Կանայք հավկիթներ նետեցին կառավարության շենքի և ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել շարժման մասնակիցներից որոշներին։ Նշենք, որ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև հրմշտոց սկսվեց։

Ուշագրավ է նաև, որ ակցիայի ժամանակ ակցիայի մասնակից կանայք ոստիկանության աշխատակիցների հասցեին «թուրք» և «թուրքի վիժվածք» վանկարկումներ էին անում:

Հիշեցնենք, որ նույն ոստիկանները պատերազմի օրերին մեկնել էին ռազմաճակատ հայրենիքի սահմանները պաշտպանելու, իսկ այսօր վերջիններիս թուրք են անվանում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.