«Դու դաբրո չունես ոչ դրսից, ոչ ժողովրդից ու բլեֆի ես դիմում, թե դրսից դաբրո ունես…». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի երեկ՝ Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցին և կատարել է հետևյալ գրառումը.

 

Երբ դու հայտարարում ես Հայաստանում ընտրություններին մասնակցելու մասին, իսկ հանրային դաշտում քո վերջին երկու քարոզչական քայլերից մեկը բացառապես ռուսական լրատվամիջոցներին հարցազրույց տալն է ու շեշտելը, որ «կրելու ես» ու «միշտ ընտրություններում չես պարտվել», իսկ երկրորդ քայլը ռուսական առաջին հեռուստաընկերություն գնալն է ու հավաստիացնելը, թե քաղաքական հենարան ունես ու «անպայման հաղթելու ես», նշանակում է ա) քո հաղթանակի վրա լուրջ կասկածվողներ կան, ըստ որում’ դրսում, ինչը քեզ սաստիկ մտահոգում է, բ) դու դաբրո չունես ոչ դրսից, ոչ ժողովրդից ու բլեֆի ես դիմում, թե դրսից դաբրո ունես…

Կրկնում եմ’ Մոսկվայում պրոյեկտը փակել են։ Դա չափազանց ակնհայտ է։

Հ. Գյոթե. «Միտքը չունի գաղտնիք, որ վարքը երևան չբերի»

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.