«Խայտառակ հարցազրույց, հարցերի դիմաց կմկմոց … Գնաս հասնես Մոսկվա, որ սա ասե՞ս». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

 

Երկրի երբեմնի ղեկավարը օտար երկրի հեռուստաստուդիայում հայտարարում է, որ ինքը ուրախ կլինի, եթե իր երկրում իր դեմ օգտագործեն այն, որ ինքը հարցազրույց է տալիս ու հաճոյանում այլ երկրի ղեկավարի (Պոզները նկատելիորեն ցնցված էր), որ ինքը Հայաստանի համար «կռվի այլ ճակատ» չի տեսնում, քան Ռուսաստանը (…), և որ իր երկրի քաղհասարակությունը վտանգ է, քանի որ առաջարկում է փոխել կուրսը (…)

Մի երկու այսպիսի հարցազրույց և նա կընտրվի Ռուսաստանի պետ դումայի պատգամավոր… Հայաստանում’ վստահ չեմ…
Ընդհանուր’ խայտառակ հարցազրույց, հարցերի դիմաց կմկմոց կամ իրական պատասխանի բացակայություն…

Մանրամասները’ վաղը։
Գնաս հասնես Մոսկվա, որ սա ասես?
Զգուշացում. ոչ մի անձնական վիրավորանք։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.