Նաիրա Զոհրաբյանը լկտի ստելուց հետո արագ հեռացրել է գրառումը

Երեկ իր ֆեյսբուքյան էջում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում էր կատարել, որտեղ ասվում էր.

Եւ այսպես, ըստ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի» մասին օրենքի՝ ապրիլի 24-ը տոն է:

Հեղափոխական հպարտ իշխանությունը իր գոյությունը մեր կյանքում օրենքով ամրագրեց որպես տոն։

Երկու տարի առաջ փոփոխություն կատարվեց «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում եւ որոշվեց, որ ապրիլ ամսի վերջին շաբաթը հպարտ քաղաքացիները կտոնեն որպես քաղաքացու օր։

Այս ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը ապրիլի 24-ն է՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը։

2018-ի ապրիլյան հեղափոխականների համար այս ապրիլի 24-ը, փաստորեն, քաղաքացու տոնն է։

Երեւի հիշում եք, որ քաղաքացու տոնին հանրապետության բազմաթիվ հրապարակներում մանղալներ էին շարել ու խորոված էին անում։

Հիմա պարզապես հետաքրքիր է՝ ապրիլի 24-ին, հպարտ քաղաքացու օրը, ինչպե՞ս են նշելու այս աննախադեպ «հպարտությունը» մեզ նվիրողները։

Ընդ որում, «Հայաստանի Հանրապետության տոների եվ հիշատակի օրերի մասին» օրենքում սևով սպիտակի վրա գրված է, որ քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում այդ օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: Ինչը գործնականում անհնարին է դարձնում համընկնումը ապրիլի 24-ի հետ։

Կարճ ժամանակ անց պատգամավոր Զոհրաբյանը հասկացել է, որ անհնար է լկտրի ստով խաբել հանրությանը ու արագ հեռացրել է գրառումը:

Սա ևս մեկ անգամ ի ցույց է դնում Նաիրա Զոհրաբյանի՝ լկտի ստերով հանրությանը մոլորության մեջ գցելու գործելաոճը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.