Քաղցր ըմպելիքները երեխաների մոտ խաթարում են հիշողությունը և սովորելու ունակությունը: Այս եզրակացությանն են եկել Ջորջիայի և Հարավային Կալիֆորնիայի համալսարանների ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է ScienceDaily պորտալում:
Մասնագետները մի շարք փորձեր են անցկացրել առնետների վրա և պարզել, որ կրծողները, որոնք երիտասարդ տարիքում շաքարով ջուր են խմել, ավելի հաճախ են հիշողության խնդիրներ ունեցել:
Բացի այդ, քաղցր ըմպելիքների պատճառով կենդանիների մեջ փոխվել է աղիքային բակտերիաների կազմը, ինչը, իր հերթին, բացասաբար է ազդել նրանց ուղեղի գործունեության վրա:
Ապագայում, գիտնականները հույս ունեն պարզել, թե առողջ ապրելակերպը կարո՞ղ է փոխհատուցել կյանքի սկզբում շաքարի չափից շատ օգտագործման առաջացրած վնասը: