Վեց գործարար բռնաբարել է Մոլդովայի խորհրդարանի պատգամավորին

Վրեժխնդրությունից դրդված` Մոլդովայի խորհրդարանի պատգամավորին բռնաբարել են վեց գործարարներ, որոնք տուժել են դեմոկրատական կուսակցության կառավարման ժամանակ նրա գործողություններից, երբ քաղաքական ուժի նախագահն օլիգարխ Վլադ Պլահոտնյուկն էր: Այս մասին, Lenta.ru-ի փոխանցմամբ, TV8 հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Մեր կուսակցություն» կուսակցության ղեկավար Ռենատո Ուսատին։

 

Նա հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել, այդ թվում՝ նաև պատգամավորի անունը, սակայն վստահեցրել է` տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։

«Պլահոտնյուկի ժամանակ գործարարներին շատ վնաս հասցրած մի պատգամավոր կար։ Չեմ ուզում ասել նրա անունը, բայց կարող եմ ասել՝ ինչով է ամեն ինչ ավարտվել։ Պլահոտնյուկի իշխանության օրոք այդ պատգամավորի գործողությունների պատճառով խիստ տուժած գործարարաները հավաքվել են և բառիս բուն իմաստով բռնաբարել են նրան»,- ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ ՆԳ նախարարությունը Ռենատո Ուսատիի նկատմամբ հայտարարել էր հետախուզում։ Քննությունը նրան համարում է միջազգային հանցավոր խմբի անդամ, որը 2013-2014թթ․մոլդովական «Moldindconbank»-ից 500 միլիոն ռուբլուց ավելի գումար էր հափշտակել տարբեր մեքենայությունների միջոցով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.