Քիչ առաջ Հայաստան ժամանեց Կարեն Կարապետյանը. Ով է նրան դիմավորել

ArmLur.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Մոսկվայից  Հայաստան ժամանեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա ժամանեց vip տերմինալով, որտեղ նրան դիմավորելու էին եկել նախկին և ներկա մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ գեներալներ` թանկարժեք մեքենաներով:

 

Կարեն Կարապետյանին անձամբ դիմավորեցին 999 99 S դասի մերսեդեսով։

Հիշեցնենք, որ ըստ մամուլում տարածված լուրերի, Կարեն Կարապետյանն առաջիկա ընտրություններում սատարելու է Ռոբերտ Քոչարյանին։ Նախկին վարչապետի կարծիքով՝ այս պահին երկիրը նման իրավիճակից կարող է դուրս բերել, փրկել միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.