2840 քաղաքացի ուսման վարձի փոխհատուցում կստանա։
Այսօր Կառավարության նիստում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նախագիծ ներկայացրեց, որով ուսման վարձի փոխհատուցում են ստանալու պատերազմին մասնակցած ուսանողներն ու մասնակիցների ընտանիքի ուսանողները:
Նախարարը նշեց, որ կավելանա ևս 2840 շահառու, իսկ գումարն էլ կկազմի 590 մլն դրամ:
Հետագայում ծրագրից օգտվող շահառուների թիվը կավելանա ևս 1905-ով, իսկ վերջիններիս ֆինանսավորման բյուջեն կկազմի 408մլն դրամ: