Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դաշինք կկազմեն. նրանց կմիանա ևս երկու անձ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մարտի 25-ի 5 նախագահների հանդիպման ժամանակ որոշվել է գոնե երկու նախագահների միավորմամբ գնալ արտահերթ խորհրդական ընտրություններին:

 

Այսինքն՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում դաշինք են կազմելու: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ քննարկվում է այդ դաշինքում ներառել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին: Այսինքն՝ առաջիկա օրերին Քոչարյան-Տեր-Պետրոսյան-Ծառուկյան-Հայրիկյան քառյակ դաշինքի պաշտոնական հանդիպումը կլինի, որի ժամանակ էլ կհայտարարվի միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու հայտը:

Ավելին՝ տեղեկացանք, որ թեժ քննարկվում է, թե նախագահներից ով է գլխավորելու ցուցակը, քանի որ մեկ ցուցակում երկու նախագահը «ճոխություն» է. այդ հարցում դեռեւս որեւէ հստակություն չկա: Առաջիկա օրերին քառյակը պատրաստվում է այդ հարցին էլ լուծում տալ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը :

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.