«Ու՞մ եք ընտրելու». հարցումների արդյունքներ. Քոչարյանի վարրկանիշը մոտ 6 անգամ զիջում է «Իմ Քայլին»

Տեղի է ունենում  «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի հերթական մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում 2021թ. մարտի 26-ից-29-ն իրականացված հարցումների արդյունքները:

 

Ներկայացվում են քաղաքական կուսակցությունների վարկանիշները, արտահերթ ընտրությունների և այլ հարցերի վերաբերյալ հասարակության կարծիքը:

«Տեղյա՞կ եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ 2021 թվականի հունիսի 21-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս հարցին պատասխանել են այսպես, այո տեղյակ ենք ՝ 92,5 %, ոչ՝ 7,5%։  

Հարցին, թե պատրաստվու՞մ են մասնակցել կայանալիք ընտրություններին, միանշանակ մասնակցելու եմ նշել է 41,2%-ը, 10,7 %-ը նշել է  որ ավելի շուտ մասնակցելու է, ավելի շուտ չեմ մասնակցելու 15%-ն է նշել և միանշանակ չեմ մասնակցելու նշել է 15,9 %-ը։ Դե իսկ արդեն 17,2 տոկոսը դժվարացել է այս հարցին պատասխանել։ Փորձը հաշվի առնելով ասեմ, որ մասնակցությունը հիմնականում ապահովում են նրանք, ովքեր նշել են՝ միանշանակ մասնակցելու եմ։ Այս տրամաբանությամբ կարելի է ասել, որ հարցվածների մոտ 41 %-ն է ասում, որ մասնակցելու է»,- ասաց Արամ Նավասարդյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.