Գագիկ Ծառուկյանը որոշել է դարի հարսանիքն անել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 10-ին Գագիկ Ծառուկյանը որոշել է դարի հարսանիքն անել։ Ավագ որդու հարսանիքն այնքան տպավորիչ կազմակերպել, որ դուստրերի հարսանիքներին չզիջի։ Ասում են՝ երկար ու բարդ քասթինգ են արել եւ 1700-1800 մատուցողից ընտրել 800-ին։

 

Հյուրերին դիմավորելու են մոդելի ստանդարտներով աղջիկներ, որոնց եւս ընտրել են հատուկ մրցույթով, 1.77 հասակ ունեցող 24 աղջիկների համար միանման զգեստի մոդելավորումն էլ վստահվել է հանրահայտ մոդելյոր Արամ Նիկոլյանին։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը ծրագրված էր դեռ անցած հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա պատերազմը խանգարեցին, եւ այն անորոշ ժամանակով հետաձգվեց։ Հարսանիքը կկայանա Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.