ՀՀ նախկին փոխվարչապետը Արմեն Գեւորգյանը դատավոր Աննա Դանիբեկյանին հիշեցրել է իր պարտականությունները:
«Տարօրինակ քննարկում է ընթանում: Ուզում եմ նշել, որ ես դեռ ՀՀ քաղաքացի եմ, Դուք նույնպես: Սահմանադրությամբ ես իրավունքներ եւ պարտականություններ ունեմ, Դուք նույնպես: Տարբերությունն այն է, որ Ձեր պարտականությունն է իմ իրավունքները պաշտպանելը: Խնդրում եմ չմոռանալ այդ մասին»,-հայտարարեց Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվել է դադարեցնել քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նկատմամբ: