«Ով էր խանգարում Քոչարյանին ջոկատ հավաքել ու գնալ առաջնագիծ, Փաշինյանը չի թողե՞լ, լուրջ եք ասու՞մ…». Պեգովը Քոչարյանի մասին

WarGonzo ծրագրի ղեկավար Սեմյոն Պեգովը տելեգրամի իր ալիքում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Ինչ վերաբերում է, թերևս, Փաշինյանի ամենագլխավոր և վճռական ընդդիմադրին, որը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ապա նա բացարձակ ոչ մի ակտիվ դիմազերծում չի անում:

 

Ավելին, զրուցակիցներիս մեծ մասը համոզված է, որ պատերազմի արդյունքների համար պատասխանատվության մի լուրջ բեռ էլ նրա վրա է: Ու հաստատ բանը այն կոռուպցիոն հետագծի մեջ չէ, որը փաստացի ուղեկցում է գրեթե ամեն խոշոր քաղաքական գործչի:

Ո՞վ էր խանգարում Քոչարյանին 50/100/200/300 հոգանոց ջոկատ հավաքել ու գնալ Արցախ՝առաջնագիծ: Փաշինյանը չի՞ թողել։ Լու՞րջ եք ասում։ Մի՞թե հնարավոր է ինչ-որ մեկին ռազմաճակատ չթողնել, եթե այդ մարդն իսկապես ուզում է կռվել ու զոհվել հանուն հայրենիքի:

Մատների վրա հաշված մարդիկ են, ու բոլոր կռվածները դա ինձանից լավ գիտեն: Քոչարյանի նմանները թաղվել են անձնական կոմֆորտի մեջ, ու նրանց ավելի հեշտ է ռեյտինգ բարձրացնել միայն Փաշինյանի հակառեյտինգի հաշվին, քան գնալ ու հերոսություններ կատարել:

Էժան բան կա այս ամենի մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.